«Կինո-ՄԱԳ». Կինոթատրոնների պատմություն

Ողջույն, հարգելի ունկնդիր:
Մենք խոսում ենք ֆիլմերից, քննարկում և մեկնաբանում այն ամենն, ինչ մնացել է կադրից դուրս: Սակայն, չմոռանանք, որ «Կինո-ՄԱԳը» նաև ներկայացնում է կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերը: էլ ի՞նչ կինո, եթե այն չի բարձրանում կինոէկրան. իսկ կինոէկրանը գտնվում է կինոթատրոններում: Ուստի, այսօր «Կինո-ՄԱԳը» խոսում է  համաշխարհային և հայկական  հին ու նոր կինոթատրոնների մասին:

Աշխարհի ամենահին կինոթատրոնը Ֆրանսիայի Լա Սյոտա քաղաքում գտնվող  «Էդենն» է, որը թարգմանաբար նշանակում է «դրախտ»: Այստեղ է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել «Գնացքի ժամանումը կայարանում» ֆիլմը:
1899թ. մարտի 21-ից վերասարքավորված շենքի` 250 տեղանոց դահլիճում, տեղի բաձրաշխարհիկ խավի, ապա և հասարակ բնակիչների համար ցուցադրվեցին Լյումեր եղբայրների նկարած ժապավենները: Կինոթատրոնը XIX դարավերջին պատկանել է Ռաուլ Գալլոյին, որ Լյումեր եղբայրների հոր ընկերն էր: Իր պատմոnւթյան ընթացքում կինոթատրոնը մի քանի անգամ փակվել է և վերափոխվել կաբարեի ու  համերգասրահի: Այստեղ հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իվ Մոնտանը և Ֆերնանդելը:
1990-ականներին` սեփականատիրոջ սպանությունից հետո, շենքի տնօրինությամբ զբաղվեց  քաղաքապետարանը, սակայն  վթարային վիճակի պատճառով շենքը 1995թ.-ին փակեցին: Մինչ կինոթատրոնի փակվելն այստեղ տարվա մեջ ընդամենը մեկ շաբաթ տեղի էին ունենում համաշխարհային կինեմատոգրաֆիայի առաջին ֆիլմերի փառատոնային ցուցադրություններ:
«Էդեն» կինոթատրոնի մի շարք հովանավորների միջոցներով կատարված հիմնանորոգման համար ծախսվել է 6 մլն եվրո: Վերափոխված շենքի արտաքին ճակատն այժմ զարդարում է խճանկարը: Վերականգնվել են հին աթոռները, ամրացվել են շենքի պատերը, իսկ հատակը ծածկվել է սև կաղնու փայտով:
Ներկայումս «Էդենն» ամենահին դահլիճն է, որը տևական վերականգնումից հետո կրկին սկսել է գործել: Ֆրանսիայում գործած ուրիշ դահլիճներ չեն պահպանվել:
Հոլիվուդի կենտրոնում գտնվող «Grauman`s Chinese Theatre» պատմական կինոթատրոնը կառուցվել է 1927թ.-ին նշանավոր իմպրեսարիո Սիդ Գրաումանի միջոցներով: 986 հանդիսատեսի համար նախատեսված կինոթատրոնում էկրանի լայնությունը գերազանցում է 30 մետրը: Այս կինոթատրոնում սովորաբար անցկացվում են տարբեր պրեմիերաներ և այնպիսի արարողություններ, ինչպիսին, օրինակ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունն է: 2013թ.-ին չինական TCL կոնցեռնը ցուցանակը փոխելու իրավունք ձեռք բերեց, որն արժեցավ 5 մլն դոլար: Պատմական կինոթատրոնն այդուհետ կոչվեց «TCL Chinese Theatre»:

Այժմ անդրադառնանք հայկական կինոթատրոններին
Շատերը չգիտեն, որ Երևանի սրտում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի շենքի դիմաց տարիներ առաջ եղել է ֆրանսահայ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի հեղինակած Խաչատուր Աբովյանի արձանը, որը հետագայում տեղափոխվեց groxi անվան տուն-թանգարան:  Այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եղել է Պողոս-Պետրոս եկեղեցին, Նկարիչների Միության տեղում` մզկիթ, իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տեղում՝ ռուսական եկեղեցի: Ժամանակի հետ այդ բոլորը վերափոխվեցին ու դարձան մշակութային օջախներ երևանցիների համար:
«Պեպոն» առաջին հայկական ֆիլմն է, որ հայտնվեց «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: Այնուհետև ցուցադրվեցին ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կինոպրեմիերաներ: Կինոթատրոնը սեփականաշնորհելուց հետո 1 տարով դադարեց գործել՝ վերանորոգման աշխատանքների պատճառով: 2000թ.ին կինոփատրոնը բացեց իր դռները՝ արդեն ժամանակակից չափանիշների համապատասխանող 3 կինոսրահով և դահլիճների նստատեղերի նորացված քանակով: Այժմ «Կարմիր» սրահի աթոռների քանակը 350 է, «Կապույտինը»` 500:
Հին «Կինո Մոսկվայում» վերջին ցուցադրված ֆիլմը «Տիտանիկն» էր: Վերաբացումից հետո առաջին ֆիլմը «Գլադիատորն» էր, որ էկրան բարձրացավ նորագույն տեխնիկայով հագեցած  «Կարմիր» սրահում:
Վերջին տարիներին նաև ավանդական է դարձել հայկական ֆիլմերի պրեմիերաների ցուցադրումը: Ի դեպ, սովետական տարիներին «Հայֆիլմի» գրեթե բոլոր պրեմիերաները կայանում էին «Մոսկվա» կինոթատրոնում:

Դուբլ 1
Երևանի Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում գտնվող «Նաիրի» կինոթատրոնը տարիներ առաջ երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն էր: Գևորգ Թամանյանի հեղինակած կինոթատրոնի շենքը, ցավոք, այսօր զրկվել է իր երբեմնajqicի hm: Այսօր, ըստ էության,  դժվար է «Նաիրին» անվանել կինոթատրոն, քանի որ այն սեփականաշնորհված է, և շենքում, կինոթատրոնից բացի, այլ հաստատություններ են գործում: Կինոթատրոնում առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1920-ականներին, երբ այն գտնվում էր Ամիրյան փողոցում՝ այժմյան Արտգործնախարարության շենքի տարածքում: Ամեն տարի «Նաիրիում» ցուցադրվում էին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Այս էկրանին ցուցադրվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ռոքոն եւ նրա եղբայրները», «Սիրո տարիքը»՝ «Путь в высшее общество»-ն:
Կինոյի «անփոփքորն» տարիներն էին, երբ ֆիլմը ծամելով չէին դիտում: Կինոսերները 25 կոպեկով տոմս էին գնում և փայտյա աթոռներին նստած դիտում նախընտրած ֆիլմը: Ըստ սահմանված ստանդարտի, ֆիլմը չպետք է գերազանցեր 100 րոպեն: Որոշ արտասահմանյան ֆիլմեր ժամանակի առումով ստանդարտից դուրս էին համարվում: Ուստի, ադմինիստրացիան դրանք բաժանում էր երկու մասի եւ երկու տոմս վաճառում, հանդիսատեսն էլ մտածում էր, որ այդ ֆիլմը սերիաներ ունի: Կինոթատրոնն ուներ սեփական նվագախումբ, որը յուրաքանչյուր ֆիլմի սեանսից առաջ կատարում էր հանրածանոթ երաժշտություն:
2010 թվականին Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը վարձակալեցին դահլիճն ու որոշեցին համատեղ ուժերով աշխատացնել այն: Հիմա կինոթատրոնի միակ գործող դահլիճում կինոսերը կարող է դիտել նոր ֆիլմերի պրեմիերաներ, նաև՝ ականատես լինել կինոյի ամսվա շրջանակներում կազմակերպվող հետահայաց ցուցադրությունների:

Դուբլ 2
Ժամանակները փոխվում են և հներին փոխարինելու են գալիս նորագույն տեխնիկայով հագեցած ու ժամանցային վայրերով ողողված կինոթատրոններ: Այդպիսին է նաև
2013թ.-ին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում բացված «Cinema Star» զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնը: «Մեծ կինոն քաղաքում» կարգախոսով կինոթատրոնի բացումը մեկնարկեց գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Դիանա» ֆիլմի ցուցադրությամբ: 6 կինոդահլիճ ունեցող այս կինոթատրոնը միաժամանակ կազմակերպում է ամենատարբեր ժանրերի ֆիլմերի դիտումներ՝ ինչպես հայերեն ու ռուսերեն, այնպես էլ՝ չթարգմանված տարբերակներով:

Դուբլ 3
Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը 1996թ.-ի սեփականաշնորհումից հետո կրկին վերաբացվեց 2013թ.-ին՝ որպես ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն: Երկու տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող գեղեցիկ ճարտարապետական կառույցում: Հիմնադիրները փորձել են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիլմեր կդիտեն, այլև իրենց ընկերական կամ ընտանեկան ժամանցը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում կարելի է դիտել համաշխարհային բոլոր կինոպրեմիերաները:

Դուբլ 4
Չմոռանանք, որ գործող կինոթատրոնների կոքին ունենք նաև մոռացված և վերափոխված այնպիսի կինոթատրոններ, ինչպին, օրինակ՝ «Այրարատն» է՝ նախկինում հայտնի «Կինո Ռոսիան»:
Այս կինոթատրոնը ներգրավված էր Երևանի ժամանակակից կառույցների ցանկում: Կառույցի հեղինակներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը շենքը նախագծելիս չէին էլ պատկերացնում, որ տարիներ անց «Ռոսիա» կինոթատոնը կվերածվի տոնավաճառի: Չնայած շենքի  կանգուն վիճակին՝ կինոթատրոնն այսօր գտնվում է անկեդան  վիճակում:
Քչերը գիտեն, որ «Ռոսիա» կինոթատրոնը կոմունիստական Հայաստանում կառուցվեց հայտնի «Սեւ շուկայի» տարածքում, իսկ անկախ Հայաստանում՝ այն կրկին վերածվեց առևտր կենտրոնի: Կինոթատրոնը 2004թ.-ին սեփականաշնորհվեց «Սիլ կոնցեռնի» կազմում գտնվող «Նարեկ» ընկերության կողմից՝ կառույցի համար վճարելով $ 500 հազար:

1970-71թթ.-ին կինոթատրոնի նախագիծը ներկայացվեց Հայաստանի ճարտարապետների միության դատին: Նախագծի շուրջ երկօրյա քննարկումներից հետո այն հաստատվեց Երևանի Քաղխորհրդի կողմից, և այն իրականացնելու պատվերը տրվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին: «Ռոսիա» կինոթատրոնի 40 մետր լայնություն և 60 մետր երկարություն ունեցող ծածկն առաջինն էր, որ կախված է առանց որևէ հենարանի:
Տիգրան Մեծ պողոտայում գտնվող կինոթատրոնը նախագծելիս, ճարտարապետները մտածում էին  այն անվանել «Արարատ» կամ «Նոյան Տապան»: Բայց քանի որ նրանց ձայնը որոշիչ չէր՝ կինոթատրոնը կոչվեց «Ռոսիա»:
Երկու մեծ դահլիճ` 1.600 եւ 1.000 նստատեղ ունեցող «Կինո Ռոսիայի» երկհարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, կար ևս մեկ սրահ`280 նստատեղով: Մյուս մասերում գտնվում էին ցուցասրահներ, քանդակներ, պարասրահներ, սրճարաններ, որոնք կինոթատրոնը դարձնում էին լիարժեք մշակութային կենտրոն: Սովորաբար կինոսերները 1-2 ժամ շուտ էին գնում՝ մինչ կինոդիտումը ներսում հաճելի ժամանակ անցկացնելու համար: Այսպիսով, կինո գնալը մի քանի  ժամանոց արարողություն էր դարձել՝ գնալ թեյարան,  զրուցել, քայլել նախասրահում, սուրճ ըմպել բարում, տեղեկանալ կինոյի նորություններին և իհարկե` ֆիլմ դիտել:
1974թ. դեկտեմբերին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի վարած նիստով կայացավ կինոթատրոնի բացումը:
Ականատեսները պատմում են, որ 1978 թ.ին պետք է Երևան ժամաներ Լեոնիդ Բրեժնևը և հենց «Ռոսիա» կինոթատրոնում պետք է կայանար Հանդիսավոր նիստ: Տարածքի անվտանգությունն ստուգելու նպատակով Մոսկվայից ժամանած անվտանգության աշխատակիցները՝ կինոթատրոնն ուսումնասիրելուց հետո, եկան այն եզրահանգման, որ Բրեժնևը՝ վատառողջ լինելու պատճառով, չի կարող բարձրանալ հիմնական մուտքից դահլիճ տանող աստիճաններով: Հանձնարարվեց դահլիճներին հարակից պատը քանդել և նոր դուռ բացել: Մեծ դժվարություններով սարքված դուռն այդպես էլ չբացեց Բրեժնևը: Այդ դուռը մինչ օրս պահպանվել է:
Այդ տարիներին ավանդույթ էր՝ նոր ֆիլմերի պրեմիերաները կազմակերպել նաև «Ռոսիայում»: Դահլիճները լեփ-լեցուն էին լինում, տոմս գնել հնարավոր չէր:
Կինո «Ռոսիայում» տեղի է ունեցել Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոն Քեոսայանի՝ «Մոսֆիլմում» նկարահանած «Հուսո աստղ» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Արմեն Ջիգարխանյանն ու Էդմոն Քեոսայանը:
«Ռոսիայում» ցուցադրվել է նաև Ֆրունզե Դովլաթյանի «Ապրեցեք երկար» ֆիլմը, որի հիմքում  ընկած է Շահեն Թաթիկյանի «Բալի շուրթերով իմ հեքիաթը» ստեղծագործությունը: 1980-ականներին «Ռոսիա» կինոթատրոնում ցուցադրվեց «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը, որտեղ առաջին անգամ ցուցադրվեց Արարատը Թուրքիայի կողմից:
Ժամանակին թատրոն կամ կինո հաճախելը հատուկ մշակույթ էր, իսկ «Ռոսիան» միայն կինոդիտման վայր չէր, այլև՝ ժամանցի իսկական կենտրոն:

Վերջում նշեմ, որ կինոդիտումներ կարելի է կազմակերպել թե տանը, թե կինոթատրոններում: Ըստ էության այնքան կարևոր չէ վայրը, որքան կինոյի ընկալումն ու դրա արժևորումը:

Հաղորդավար՝ Մագա Պետրոսյան

Յուրաքանչյուր երկուշաբթի ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. երկուշաբթի ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Կինո-ՄԱԳ» հաղորդաշարն է՝ Մագա Պետրոսյանի հետ:
—————————————————
Գունավորիր կյանքը կինոյի վառ գույներով

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Մագա Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան