«ԼարԱնն». «Եվրատեսիլ-2016»

Եթե դուք երաժշտասեր եք և ձեր համար կարևոր է Հայաստանի մասնակցությունը միջազգային երաժշտական մրցույթներին, և եթե կարևորում եք հաղթանակը, ապա ճիշտ ընտրություն եք կատարել, քանի որ այսօր անգամ «Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱն» հաղորդաշարը խոսելու է երաժշտական ամենահեղինակավոր միջազգային միցույթի՝ «Եվրատեսիլի» մասին:

1950-ականներին, երբ Եվրոպան դեռ վերակառուցվում էր պատերազմի պատճառով տեղի ունեցած վնասներից, Շվեյցարիայում հիմնված «Եվրոպական հեռարձակողների միություն » կազմակերպությունը (ԵՀՄ) որոշեց ստեղծել մի հեռուստատեսային շոու-ծրագիր, որի նպատակն էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ։ 1955թ. հունվարին Մոնակոյում կայացավ համաժողով, որտեղ Շվեյցարիայի հեռուստատեսության և հանձնաժողովի նախագահ Մարսել Բեզենսոնը որոշեց իրականացնել ԵՀՄ-ի նախագիծը, և ստեղծվեց մի մրցույթ, որը կոչվեց «Eurovision Grand Prix»։ Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ առաջին մրցույթը տեղի է ունենալու 1956 թ. գարնանը Լուգանոյում՝ Շվեյցարիա։
1956 թ. մայիսի 24-ին Լուգանոյում կայացավ առաջին մրցույթը, որին մասնակցում էին 7 երկիր, և ամեն երկիր ներկայացնում էր 2 երգ։ Սա միակ մրցույթն էր, որին երկրները ներկայացրին 1-ից ավել երգ, իսկ հաջորդ տարվանից բոլոր երկրները պարտավոր էին միայն 1 երգ ուղարկել։ Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան (Lys Assia), ում հաղթանակը բերեց մեծ ճանաչում։
Մրցույթի ֆորմատը տարիների ընթացքում կրել է մի շարք փոփոխություններ, սակայն կան հիմնական կանոններ, որոնք պահպանվել են։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է մի երգ, որն ուղիղ եթերում պետք է կատարվի կենդանի հնչողությամբ։ Յուրաքանչյուր երկրում մրցույթը հեռարձակում է ԵՀՄ-ի կազմում գտնվող միայն մեկ հեռուստաընկերություն։ Մրցույթի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներն ավարտվելուց հետո սկսվում է քվեարկությունը, որի արդյունքում ամենաշատ ձայներն ստացած երկիրը ճանաչվում է հաղթող, և մրցույթը հաջորդ տարի հյուրընկալելու հնարավորությունը տրվում է իրեն։
Մրցույթի բացումը կատարում են մեկ կամ մի քանի հաղորդավարներ, ովքեր ողջունում են հեռուստադիտողին և հանդիսատեսին։ Բոլոր երկրների ելույթներից հետո՝ մինչև քվեարկության արդյունքները հայտնելը, հյուրընկալող երկիրը ցուցադրում է որևէ համար, որպեսզի այդ ընթացքում հաշվվեն քվեարկության արդյուքները։
Սովորաբար, «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի է ունենում գարնանային շաբաթ երեկոյան ժամը 19։00-ին։
«Եվրատեսիլին» կարող են մասնակցել այն երկրները, որոնք գտնվում են Եվրոպա աշխարհամասում և ԵՀՄ-ի անդամ են։ Մրցույթին իրենց մասնակցությունն ունեն նաև այնպիսի երկրներ, որոնց տարածքի մի մասը գտնվում է Ասիայում։ 1980թ.-ին մրցույթին մասնակցել է անգամ Մարոկկոն, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում։ 2015 թ.-ին մրցույթին առաջին անգամ մասնակցել է Ավստրալիան։ Մինչ այժմ մրցույթին առնվազն մեկ անգամ մասնակցել է 52 երկիր։
«Եվրատեսիլում» հաղթած երկիրը հնարավորություն ունի հաջորդ տարվա մրցույթն անցկացնելու իր երկրում։ Մրցույթը հյուրըկալող երկիրն ինքն է ընտրում մրցույթի անցկացման քաղաքն ու արենան։ Ամենամեծ արենան, որը հյուրընկալել է մրցույթը, եղել է Կոպենհագենի «Պարկեն» համերգասրահը, որտեղ ներկա է գտնվել 38 հազար հանդիսատես։ Հյուրընկալող քաղաքն ընտրելիս կազմակերպիչները միշտ հաշվի են առնում այդ քաղաքի հյուրանոցների և մամլո ակումբների քանակը։ Մրցույթն իր երկրում անցակցնելու հնարավորությունից բացի հյուրընկալող երկրին տրվում է բացառիկ հնարավորություն՝ ներկայացնելու իրեն որպես զբոսաշրջության կենտրոն՝ կես րոպե տևող տեսաբացիկների ընթացքում ցուցադրելով երկրի մշակույթն ու տեսարժան վայրերը, որոնք դիտում են 100-հազարավոր եվրոպացիներ։
«Եվրատեսիլի շաբաթ» տերմինն օգտագործվում է այն շաբաթվա ընթացքում, երբ տեղի է ունենում մրցույթը։ Քանի որ մրցույթը կենդանի շոու է, մասնակիցներից պահանջվում է, որ կատարեն իրենց փորձերը, որպեսզի մինչև մրցույթի մեկնարկը ամեն ինչ լինի կատարելագործված։ Սովորական «տնային» փորձերից բացի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տրվում փորձերն անցկացնելու նաև մրցույթի բեմում, և այս ամենը տեղի է ունենում մի քանի օր առաջ։ Պատվիրակությունները հյուրընկալող քաղաք են ժամանում մի քանի օր առաջ. սա նշանակում է, որ լրագրողները և երկրպագուները կարող են ներկա գտնվել ոչ միայն կենդանի շոուին, այլ նաև նախորդ օրերի իրադարձություններին։ Յուրաքանչյուր մասնակից հեռարձակող հեռուստաընկերություն ընտրում է իր պատվիրակությունը, որը կազմված է պատվիրակության ղեկավարից, երկրի ներկայացուցչից, կոմպոզիտորիներից, տարբեր երգիչներից և մի քանի այլ մարդկանցից, ովքեր ամբողջ ընթացքում լինելու են մասնակցի կողքին։
2000 թ.-ին ստեղծվեց «Մեծ քառյակ», որի կազմում են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ «Մեծ քառյակի» անդամներին տրվում է միանգամից եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն՝ առանց կիսաեզրափակչին մասնակցելու, քանի որ այդ 4 երկրներն ունեցել են ֆինանսական մեծ ներդրումներ մրցույթների կազմակերպման մեջ։ Գերմանիան դեռևս միակ երկիրն է «Մեծ քառյակից», որ հաղթել է մրցույթը։
2010 թ. դեկտեմբերի 31-ին Իտալիան նույնպես ընդգրկվեց «Մեծ քառյակի» կազմում, և այն անվանվեց «Մեծ հնգյակ»։ Այս ամենը հանգեցրին հակասությունների, և այդ պատճառով Թուրքիան հրաժարվեց մասնակցել 2013 թ.-ի մրցույթին։
Անցնող տարիների ընթացքում Հայաստանի՝ երգի եվրոպական ստուգատեսում ցուցաբերած լավագույն արդյունքները Սիրուշոյինն ու Արամ MP3-ինն էին՝ 4-րդ հորիզոնականներ: Այս տարի հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն Իվետա Մուկուչյանն է: Ինչպես հիմնականում է լինում, մասնակցի անունը հնչելուց վայրկյաններ անց հանրությունը բաժանվեց 2 խմբի: Մի մասը միանգամից ողջունեց Իվետայի մասնակցությունը, մյուսներն սկսեցին առաջարկել այլ մասնակիցների:
Որոշումն արդեն կայացված է, «Եվրատեսիլի» հայաստանյան ներկայացուցիչը՝ հայտնի: Արդեն սկսվել են համերգներն ու նախապատրաստական աշխատանքները: Ցանկանանք, որ այս տարի մեր մասնակիցը գերազանցի Սիրուշոյի և Արամի արդյունքները, և «Եվրատեսիլ 2017»-ը բերի Հայաստան: Չէ՞ որ մենք արդեն ունենք հայաստանում երգի հեղինակավոր մրցույթն անցկացնելու փորձ: Վլադիմիր Արզումանյանի շնորհիվ 2011թ. «Մանկական Եվրատեսիլն» անցկացվեց Հայաստանում:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա և Աննա

Տես նաև

www.onlineradio.am larann-onlineradio

«ԼարԱնն». ONLINE ռադիո.am ;)

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-tatron

«ԼարԱնն». Թատրոն

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-ergum-enq-miasin

«ԼարԱնն». 5 հոգով 6 երգ ենք երգում

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան