Այն հարցին, թե. «Ո՞վ է Վիկտոր Համբարձումյանը», շատերը կպատասխանեն. «Հայ գիտնական, աստղաֆիզիկոս»: Հնարավոր է, որ ասեն. «Նա է հիմնադրել Բյուրականի Աստղադիտարանը»:
Համաձայն եմ, որ հիշել այն պարգևները, որոնց նա արժանացել է իր կյանքի ընթացքում, բավականին դժվար խնդիր է, քանի որ դրանք հասնում են մի քանի տասնյակի: Սակայն, կցանկանամ նշել որոշ պարգևներ, որոնց նա արժանացել է, և որոնք կհետաքրքրեն նույնիսկ այն մարդկանց, որոնք կապ չունեն աստղաֆիզիկայի և, ընդհանրապես, գիտության հետ:
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ.-ին, Թիֆլիսում, հայ ընտանիքում:
Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը 1928թ.-ին, և շարունակել է ասպիրանտուրան Պուլկովի աստղադիտարանում: 1946-1988թթ.-ին նա անփոխարինելի տնօրենն էր իր հիմնադրած Բյուրականի աստղադիտարանի: Մահացել է 1996թ.-ին, Բյուրականի աստղադիտարանում: Հենց Աստղադիտարանի գերեզմանատանն էլ հանգչում է:
Շատերդ կհիշեք հայկական 100-դրամանոց թղթադրամները: Այո, նրա դիմերեսին Վիկտոր Համբարձումյանն էր պատկերված:
Գիտե՞ք, որ կա մոլորակ, որը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: Այդ մոլորակը հայտնագործել է Թամարա Սմիրնովան 1972թ.-ին:
1936թ.-ին Վիկտոր Համբարձումյանի աշխատանքը ցույց էր տալիս, որ դեռ այդ տարիներին համակարգչային տոմոգրաֆիան պետք է ի զորու լիներ օժանդակել ուղեղի ուռուցքների ախտորոշմանը: Այսինքն, բժշկությունը դեռ այդ տարիներից կկարողանար լուրջ առաջընթաց ունենալ, եթե նրա կատարած աշխատանքը կիրառվեր:
Հարկ եմ համարում նշել նաև, որ կա Միջազգային մրցանակ՝ Վիկտոր Համբարձումյանի անվամբ: Այն առաջին անգամ շնորհվել է 2010թ.-ին՝ Աստղաֆիզիկայի ոլորտում կատարած գիտական աշխատանքների համար: Մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ:
Հնարավոր է անվերջ խոսել այս հանճարեղ մարդու կատարած աշխատանքների և կյանքի մասին՝ հպարտ լինելով, որ նա հայ է:
——
Եթե ուզում ես դուր գալ մարդկանց՝
գնահատիր նրանց գիտելիքները
—————————————————
Հաղորդաշարի ֆեյսբուքյան էջին կարող եք
հետևել՝ անցնելով այս հղումով
Տես նաև
Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից
(+374)99725370 OnlineRadio.am
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ
(+374)99725370 OnlineRadio.am