«Նոր ֆուտբոլ». Ֆուտբոլի պատմությունը

«Ֆուտբոլը պարզապես սպորտաձև չէ. այն ապրելակերպ է»:

Այսօր խոսելու եմ ֆուտբոլի ծագման և պատմության մասին:

Ֆուտբոլը, որպես սպորտաձև, ծագել է 1863թ. Անգլիայում: Սպորտաձևը տարածված է ամբողջ աշխարհում: Անգլալեզու երկրներում տարածված է սպորտաձևի «soccer» (սոքըր) անվանումը: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում այն կոչում են «ավստրալական ֆուտբոլ» կամ «ռեգբիլիգ»: Չինաստանում գնդակով խաղն անվանում էին «Չժու-Կե», Հին Հռոմում՝ «Խառպատում», Սպարտայում՝ «Էպիսկիրուս»: Իտալացիները խաղը կոչում էին «Կոլչո»: 14-րդ դարում հենց նրանք այս խաղը բերեցին Բրիտանիա:

19-րդ դարում ֆուտբոլն Անգլիայում ձեռք բերեց մեծ ճանաչում: Այն հիմնականում խաղում էին քոլեջներում, սակայն խաղը չուներ հստակ սահմանված կանոններ: Այս առիթով հավաքվում են մի քանի քոլեջների ներկայացուցիչներ և փորձում սահմանել խաղի կանոններ:
Այսպես, 1846թ. սահմանվում է ֆուտբոլի առաջին կանոնակարգը: 1855թ. հիմնադրվում է առաջին ֆուտբոլային ակումբը` «Շեֆիլդը»: 1871թ.-ին առաջին անգամ անցկացվում է Անգլիայի գավաթի մրցաշար: 1880-ականներին խաղը հանրային ճանաչում է ձեռքբերում: Ֆուտբոլի ասոցիացիաների կազմակերպած մրցաշարերի թիվը հասնում է հարյուրի:

Ֆուտբոլը մեծ վերելք էր ապրում, և դժվար կլիներ խուսափել խարդախություններից: Լուրեր տարածվեցին, որ որոշ ակումբներ վճարում են իրենց ֆուտբոլիստներին: Այս պատճառով 1882թ.-ին խաղի կանոնների մեջ ավելացվեց մի կետ, համաձայն որի. «…Բարձրագույն խմբի այն խաղացողը, որն իր ակումբից ստանում է պարգև անձնական ծախսերը գերազանցող չափով, հեռացվում է մրցաշարից: Թիմը, որն ընդգրկում է իր կազմում նման խաղացողի, նույնպես հեռացվում է մրցաշարից»: Այս կանոնի ընդունումից հետո մի քանի ակումբներ հեռացվեցին տարբեր մրցաշարերից: Այնուամենայնիվ, 1885թ.-ին Ֆուտբոլի ասոցիացիան հանեց այս կետը` թույլ տալով ակումբներին վարձատրել իրենց ֆուտբոլիստներին:

1872թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը` Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև: 1901թ.-ին էլ կայացավ Առաջին լատինական միջազգային ֆուտբոլային հանդիպումը` Ուրուգվայի և Արգենտինայի հավաքականների մասնակցությամբ, որտեղ Արգենտինան հաղթեց 3:2 հաշվով:

1904թ. մայիսի 21-ին Փարիզում հիմնադրվեց ՖԻՖԱ-ն: Սա Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միություն է, որի բուն անվան՝ Federation Internationale de Football Association, հապավումն էլ հենց ՖԻՖԱ-ն է: Այս կազմում են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան, Շվեդիան և Շվեյցարիան: Այսօր ՖԻՖԱ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:
Ժյուլ Ռիմեի՝ ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելուց հետո` 1921թ. կազմակերպվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնություններ սիրողական մակարդակով: Այդ մրցաշարերում 1924 և 1928 թթ. հաղթեցին ուրուգվայցիները: Այս հաղթանակների շնորհիվ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիային վստահվեց Աշխարհի առաջնության առաջին պաշտոնական կազմակերպումը:

Պատմությունից հայտնի է, որ Ուրուգվայը համաձայնեց կազմակերպել մրցաշարը պայմանով, որ իրենք հաղթեն աշխարհի գավաթը: Այսպես, 1930թ. Ուրուգվայում կայացած աշխարհի առաջնությունում հաղթեցին տան տերերը` ստանալով առաջին «Աշխարհի գավաթը»: Մինչև 1970թ. «Գավաթը» կրում էր Ժյուլ Ռիմեի անունը, որը հայտնի էր նաև «Աստվածուհի Նիկեի գավաթ» անունով: Աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի երրորդ հաղթանակից հետո գավաթի պահպանումը փոխանցվեց այս երկրի հավաքականին: Դրա փոխարեն սկսեցին խաղարկել ժամանակակից «Աշխարհի գավաթը»:

1970-80-ականներին ֆուտբոլի պատմության մեջ հեղափոխություն կատարեց Իոհան Կրուիֆը: Նա ֆուտբոլում մտցրեց տակտիկական փոփոխություններ` ներդնելով «տոտալ ֆուտբոլը»: Նա ֆուտբոլիստին հնարավորություն տվեց խաղադաշտում ավելի ծավալուն աշխատանք տանելու: Մինչ օրս էլ Կրուիֆի տակտիկական հնարքներն օգտագործում են շատ ակումբներ:
«Յուրաքանչյուր խաղացող պետք է ձգտի հասնել իր հնարավորությունների գագաթնակետին: Հետո մենք կտեսնենք, թե նա ինչ դիրք է զբաղեցնում մյուսների նկատմամբ»,- ասել է լեգենդար հոլանդացին:

Չնայած այն բանին, որ ֆուտբոլն այսօր դարձել է մեծ գումարներ աշխատելու ձև, միևնույնն է՝ այն համարվում է համար առաջին սպորտաձևն աշխարհում:

Շարունակիր հետևել «Նոր Ֆուտբոլին»: Ներկայացնելու եմ այս սպորտաձևում տիրող անցուդարձը:

Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան